Սերխիո Ագուերո․ «Եթե «Ռեալը» հաղթի «Մանչեսթեր Սիթիին», ես կկտրեմ իմ ամորձիները»

«Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն բավականին տարօրինակ հայտարարություն է արել Չեմպիոնների Լիգայի առաջիկա հանդիպման վերաբերյալ։

Երեքշաբթի երեկոյան փլեյ-օֆֆում «Մանչեսթեր Սիթին» կընդունի Մադրիդի «Ռեալին»։

«Եթե «Ռեալը» հաղթի «Սիթիին», ես կկտրեմ իմ ամորձիները։ Նրանք չեն կարող», – Ագուերոյի խոսքերը մեջբերում է BBC-ն։

Իհարկե, Ագուերոյի խոսքերը պետք է որպես կատակ ընկալել։