Մադրիդի «Ռեալը» դիտարկում է «Արսենալի» 23-ամյա կենտրոնական պաշտպան Ուիլյամ Սալիբային՝ որպես գալիք ամառ առաջնահերթ տրանսֆերային նպատակ։ Այս մասին հայտնում է Sky Sport Switzerland-ը։
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբը ֆրանսիացի ֆուտբոլիստին գնահատում է 100 միլիոն ֆունտ (120 միլիոն եվրո): Ընդգծվում է, որ «սերուցքայիններն» արդեն բանակցություններ են վարել Սալիբայի ներկայացուցիչների հետ։ Նշվում է, որ ֆուտբոլիստը երազում է «Ռեալում» խաղալու մասին, ինչպես նաև լավատես է իր հայրենակից Կիլիան Մբապպեի հետ նույն թիմում խաղալու հնարավորության հարցում։
Այս մրցաշրջանում Սալիբան բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով երկու գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։