«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը նշել է եվրոպական թոփ առաջնությունների՝ ՌՊԼ-ի և Հայաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստներին, ինչպես նաև նշել, որ Լիոնել Մեսսին ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստն է։
«Ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստը Լիոնել Մեսսին է։ Այս պահին լավագույն ֆուտբոլիստը Մոհամեդ Սալահն է։ Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստը Յոզուա Կիմիխն է։ Լա Լիգայի լավագույն ֆուտբոլիստը Ջուդ Բելինգհեմն է։ Ա Սերիայի լավագույն ֆուտբոլիստը Լաուտարո Մարտինեսն է։ ՌՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստը Ջոն Կորդոբան է։ Հայաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստը Օգնեն Չանչարևիչն է»,- Սպերցյանի խոսքերն է մեջբերում Match TV-ն։
Այս մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 25 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն իր ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։