«Բարսելոնան» հետաքրքրված է «Լիլի» ֆուտբոլիստի ծառայություններով

Կատալոնական «Բարսելոնան» որոշել է, թե որն է հարձակման գիծն ուժեղացնելու առաջնահերթ տարբերակը։ Այս մասին հաղորդում է Todofichajes-ը։ Ըստ աղբյուրի՝ «Կապտառնագույնները» հետաքրքրված են կանադացի հարձակվող Ջոնաթան Դեյվիդով, ով հանդես է գալիս Ֆրանսիայի առաջնության «Լիլում»։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 45 մլն եվրո, իսկ նրա աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։

Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Դեյվիդը անցկացրել է 20 հանդիպում։ 25-ամյա հարձակվողը դարձել է 12 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։