«Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել Լա Լիգայի աստղերից մեկին

Բիլբաոյի «Ատլետիկի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Նիկո Ուիլյամսը հայտնվել է «Լիվերպուլի» տրանսֆերային հավակնորդների ցուցակում: Այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ մերսիսայդյան գրանդը դիտարկում է 22-ամյա վինգերին որպես փոխարինող Լուիս Դիասին, որին ցանկանում է ձեռք բերել կատալոնական «Բարսելոնան»։

Նիկոյի շուկայական արժեքը գնահատվում է 70 միլիոն եվրո, իսկ նրա պայմանագիրը բասկերի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։