«Բարսելոնան» հետաքրքրված է ՊՍԺ-ի ֆուտբոլիստի ծառայություններով

ՊՍԺ-ի վինգեր Բրեդլի Բարկոլան կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»: Այս տեղեկությունը կիսում է El Nacional-ը։

Հաղորդվում է, որ կատալոնացիները հետաքրքրություն են ցուցաբերում 22-ամյա ֆրանսիացու նկատմամբ, ով այժմ մտահոգ է իր խաղաժամանակի համար Խվիչա Կվարացխելիայի տեղափոխությունց հետո: Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» դիտարկում է Barcola-ին գնելու տարբերակով վարձակալելու հնարավորությունը։

Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին ՊՍԺ-ի կազմում խաղադաշտ է դուրս եկել 33 անգամ՝ դառնալով 15 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Բարկոլայի պայմանագիրը փարիզցիների հետ նախատեսված է մինչև 2028 թվականը: Transfermarkt-ի փորձագետները հարձակվողի արժեքը գնահատում են 65 միլիոն եվրո։