«Ռոմայի» հարձակվողը կարող է տեղափոխվել «Տորինո»

«Ռոմայի» հարձակվող Էլդոր Շոմուրոդովն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է փոխել ակումբը։

Ըստ Legalbet-ի լրագրողների՝ 29-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Ա Սերիայի մեկ այլ ներկայացուցիչ՝ «Տորինոն»։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է չորս միլիոն եվրո։ Շոմուրոդովի գործող պայմանագիրը հռոմեացիների հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը։ Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Էլդորն անցկացրել է 13 հանդիպում։