«Բարսելոնան» ցանկանում է աստղային տրանսֆեր կատարել

«Բարսելոնան» կարող է լուրջ գործարք կնքել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Ակումբը նշել է «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակին որպես իր գլխավոր տրանսֆերային թիրախը, հայտնում է լրագրող Խոսե Ալվարեսը:

Կատալոնացիները շվեդի համար պետք է մրցեն Լոնդոնի «Արսենալի» հետ, որը երկար ժամանակ համարվում էր ֆուտբոլիստի գլխավոր հավակնորդը: Ըստ Transfermarkt-ի փորձագետների՝ Ալեքսանդր Իսակի արժեքը կազմում է 75 մլն եվրո։

Այս մրցաշրջանում 25-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում «կաչաղակներ»-ի կազմում անցկացրած 28 խաղում դարձել է 19 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: