«Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել հարձակվող Ջոշուա Զիրկզեին։ «Յուվենտուսը» հետաքրքրված էր հոլանդացու ծառայություններով:
Ըստ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ թուրինյան ակումբը հունվարին փորձել է պայմանագիր կնքել 23-ամյա խաղացողի հետ, սակայն «կարմիր սատանաները» մերժել են առաջարկը։ Ինքը՝ հարձակվողը, նույնպես չի տվել տրանսֆերին իր հավանությունը։
Ջոշուա Զիրկզեն «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել անցյալ տարվա հուլիսին իտալական «Բոլոնիայից» 42,5 միլիոն եվրոյի դիմաց: Բոլոր մրցաշարերում մանկունիանցիների կազմում անցկացրած 36 խաղում ֆուտբոլիստը դարձել է հինգ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: