«Ինտերը» չի հաստատել Ժոաո Ֆելիշի նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկությունը, որով կիսվել էր հենց պորտուգալացի ֆուտբոլիստը։
Հարձակվողը վերջերս հայտարարել էր, որ «Ինտերը» նույնպես հետաքրքրված է եղել իրենով, սակայն նա նախապատվությունը տվել է «ռոսոներիներին»:
«Բանակցություններ չեն եղել։ Մենք առանց այդ էլ լավագույն հարձակումն ունենք Ա Սերիայում, գոլեր խփելու հետ կապված խնդիրներ չունենք»,- ասել է «Ինտերի» նախագահ Ջուզեպպե Մարոտան DAZN-ին: