Անգլիացի հարձակվող Հարի Քեյնը մեկնաբանել է իր ելույթները «Բավարիայի» կազմում։
«Ես այստեղ եմ ընդամենը մեկուկես տարի, բայց զգում եմ, որ սա արդեն իմ կյանքի մեծ մասն է։ Երկրպագուները անհավանական էին։ Նրանք ինձ ընդունեցին որպես իրենցից մեկին։ Ես իսկապես գնահատում եմ դա։ Երբ խաղում ես «Բավարիայում», միշտ մեծ ճնշում ես զգում։
Յուրաքանչյուր խաղ ինտենսիվ է։ Բոլոր թիմերը էլ ցանկանում են հաղթել «Բավարիային», այնպես որ դուք պետք է պատրաստ լինեք ցանկացած պահի։ Ինձ սա դուր է գալիս։ Ես վայելում եմ մրցաշրջանը թիմի և մարզչի հետ։ Մենք լավ ֆուտբոլ ենք ցուցադրում,- Քեյնի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Ընդհանուր առմամբ, Հարի Քեյնը «Բավարիայի» կազմում անցկացրել է 73 հանդիպում՝ դառնալով 72 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։