«Միլանի» նորեկ Ժոաու Ֆելիշը, ում իրավունքները պատկանում են «Չելսիին», խոստովանել է, որ վարձակալության ժամկետի ավարտից հետո կցանկանար մնալ միլանյան ակումբում։
Պորտուգալացի կիսապաշտպանը «ռոսոներիների» կազմում երկու խաղում դարձել է մեկ գոլի հեղինակ։
«Ես հասկացա, թե որքան մեծ է «Միլանը»։ Նույնիսկ դրսից է պարզ, որ սա շատ մեծ ակումբ է։ Եվ երբ դու հենց դրա ներսում ես, հասկանում ես, որ խաղում ես Եվրոպայի ամենամեծ ակումբներից մեկում։
– Կա՞ ֆուտբոլիստ, որին փնտրում ես։
-Ինձ համար Կական միշտ եղել է այդպիսի ֆուտբոլիստ։ Ես երբեք չեմ խոսել նրա հետ «Միլանի» մասին, բայց մենք նախկինում մտքեր ենք փոխանակել։ Նա իմ կուռքն է, բայց ես չեմ կարող ինձ համեմատել նրա հետ։ Հուսով եմ, որ ես նրա պես կմնամ պատմության մեջ», – Ֆելիշի խոսքերն է մեջբերում Tuttomercatoweb-ը։