«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է, թե ինչպես կանգնեցնել «Ռեալի» գրոհները։
«Երկու հանդիպումներում էլ անհնար կլինի վերահսկել նրանց հարձակվողներին։ Նրանք բոլորն էլ անհավանական են։ Պետք է փորձենք հնարավորինս սահմանափակել նրանց ազդեցությունը։
Մենք պետք է կարողանանք կանգնեցնել նրանց և թույլ չտալ, որ նրանք փախչեն։ Մենք պետք է կարդանք խաղը և հստակ հասկանանք, թե ինչպես պետք է խաղալ»,- ասել է Գվարդիոլան մամուլի ասուլիսի ժամանակ։
Վաղը՝ փետրվարի 11-ին, կկայանա Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ» առաջին հանդիպումը։