«Բարսելոնան» և «Լիվերպուլը» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով

«Բարսելոնան» և «Լիվերպուլը» կարող են ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կատարել բավականին բարձր մակարդակի ֆուտբոլիստների փոխանակում։

Ինչպես հայտնում է El Nacional-ը, հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կարող է Իսպանիայից Անգլիա մեկնել, իսկ հակառակ ուղղությամբ՝ կոլումբիացի հարձակվող Լուիս Դիասը։

Նշվում է, որ այս գաղափարը պաշտպանում է կատալոնական ակումբի մարզական տնօրեն Դեկուն։

Հարկ է նշել, որ 28-ամյա Լուիս Դիասին Transfermarkt-ը գնահատում է 85 մլն եվրո։ 27-ամյա Ֆրենկի դե Յոնգի տրանսֆերային արժեքը գնահատվում է 45 մլն եվրո։