Ֆերմին Լոպեսը կրկնել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստների արտասովոր ձեռքբերումը

«Բարսելոնայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը կրկնել է «Բլաուգրանայի» ֆուտբոլիստների արտասովոր ձեռքբերումը։ Այս մասին հայտնում է Opta Sport վիճակագրական պորտալը։

Աղբյուրի համաձայն՝ իսպանացի ֆուտբոլիստը դարձավ 21-րդ դարում պահեստայինների նստարանից դուրս եկած երկրորդ ֆուտբոլիստը, ով գոլ խփեց ու հեռացվեց խաղադաշտից։

Նախկինում նման բանի է հաջողվել հասնել միայն բրազիլացի հարձակվող Վիտոր Ռոկեին, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Բետիսում»։

Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝