«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հույսը չի դնում հարձակվող Վիտոր Ռոկեի վրա, ով վարձավճարով հանդես է գալիս «Բետիսում»։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ֆլիկը կարծում է, որ 19-ամյա Ռոկեն պատրաստ չէ իր նախագծին, և «Բարսելոնայի» ղեկավարությունը վստահ է, որ բրազիլացու հետ շատ վաղ է պայմանագիր կնքել։ Նշվում է, որ «Բարսելոնան» հույս ունի վաճառել Ռոկեին այս ամառ մոտ 25 միլիոն եվրոյով։
Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարին «Բարսելոնան» հարձակվողին գնել էր «Ատլետիկո Պարանաենսեից» 30 միլիոն եվրոյով։ Ֆուտբոլիստը կատալոնացիների կազմում անցկացրել է 16 հանդիպում և դարձել երկու գոլի հեղինակ։