«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հայտնել է, որ զրույց է ունեցել կատալոնացի վինգեր Անսու Ֆատիի հետ, ով երկրորդ խաղն անընդմեջ դուրս է մնացել թիմի հայտացուցակից։
«Ես խոսել եմ Անսու Ֆատիի հետ բավականին անկեղծ։ Այնպես չէ, որ խոսում ես քո մարզչի հետ, իսկ հաջորդ օրը ամեն ինչ փոխվում է։ Բայց նա ճիշտ ուղու վրա է։ Ես տեսա շատ պահեր, երբ նա իր լավագույն մարզավիճակում էր։ Եվ սա այն մակարդակն է, որին մենք փորձում ենք հասնել», – Ֆլիկի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ իսպանացին թիմի կազմում հանդես է գալիս 2020 թվականի սեպտեմբերի վերջից։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է ութ հանդիպման, որոնցում ոչ մի գոլ չի խփել։ Ֆատիի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 10 մլն եվրո։