«Բարսելոնան» վայելում է Լա Լիգայի վերջին տասնամյակի իր ամենահաջող մրցաշրջանը: Կատալոնացիները 4-1 հաշվով ջախջախեցին «Սևիլիային»՝ ընդմիջումից հետո երեք անգամ գրավելով մրցակցի դարպասը:
Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը 23 տուրից հետո խփել է 64 գոլ՝ ակումբի լավագույն արդյունքն այս հեռավորության վրա 2014/15 մրցաշրջանից ի վեր։ Տասը տարի առաջ կատալոնացիները նույն 23 տուրերում խփել էին 67 գոլ։ «Բարսան» 94 միավորով և 110 գոլով ավարտեց այդ մրցաշրջանը առաջին տեղում՝ դրան ավելացնելով Չեմպիոնների լիգայի հաղթանակը:
Այն ժամանակ գլխավոր մարզիչը Լուիս Էնրիկեն էր, իսկ հարձակման գծում էին Լիոնել Մեսսին, Լուիս Սուարեսը և Նեյմարը, ովքեր միասին հեղինակեցին 80 գոլ:
Ներկայումս «Բարսելոնան» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ տեղը, սակայն «Ռեալից» և «Ատլետիկոյից» հետ է մնում համապատասխանաբար ընդամենը երկու և մեկ միավորով: