Ժորդի Ալբան՝ Լուիս Սուարեսի մասին

Իսպանացի պաշտպան Ժորդի Ալբան խոսել է «Ինտեր Մայամիում» Լուիս Սուարեսի խաղի մասին։
Նախորդ մրցաշրջանում 38-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրած 37 խաղում դարձել է 25 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։

«Լուիսն իր ողջ կյանքում գոլեր է խփում և գոլային փոխանցումներ կատարում: Այս հմտությունները միշտ նրա հետ կլինեն, մինչև նա թոշակի անցնի: Սա չի կարելի կորցնել:

Մեզ օգնում է այն էներգիան, որ բերում են երիտասարդ խաղացողները։ Մենք բոլորս կարող ենք օգնել միմյանց»,- ասել է «Ինտեր Մայամիի» պաշտպան Ժորդի Ալբան։