«Լիվերպուլը» պատրաստ է վաճառել Լուիս Դիասին

Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Պրեմիեր Լիգայի աստղերից մեկին։

Todofichajes-ի համաձայն՝ «բլաուգրանան» հետաքրքրություն է հայտնել «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասի նկատմամբ: Կատալոնացիները 28-ամյա ֆուտբոլիստի հետ կփորձեն պայմանագիր կնքել 2024/2025 մրցաշրջանի ավարտին։

«Լիվերպուլն» իր հերթին պատրաստ է դիտարկել կոլումբիացուն վաճառելու տարբերակը։ Դիասի շուկայական արժեքը գնահատվում է 85 մլն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Լուիսը Պրեմիեր լիգայում անցկացրել է 22 հանդիպում։ Հարձակվողը դարձել է ութ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը: