Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին խոսել է խաղընկերոջ` Ֆերմին Լոպեսի`«Սևիլիայի» (1:4) դեմ խաղում ստացած կարմիր քարտի մասին։
«Ես խոսեցի մրցավարի հետ և հիշեցրի նրան, որ մյուս խաղերում ստիպված եմ եղել դիմանալ շատ կոշտ մենամարտերի, բայց մրցակիցներին կարմիր քարտ չեն ցույց տվել։
Անհասկանալի է, թե ինչու բոլոր խաղերը չեն դատում նույն կերպ», – ասել է կատալոնական ակումբի իսպանացի կիսապաշտպանը։