Պեպ Գվարդիոլան՝ Նիկո Գոնսալեսի մարզավիճակի մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի «Ռեալի» դեմ խաղից առաջ խոսել է կիսապաշտպան Նիկո Գոնսալեսի մարզավիճակի մասին։

Երեքշաբթի օրը «Քաղաքայինները» փլեյ-օֆֆի նախնական փուլի առաջին խաղում սեփական հարկի տակ կընդունեն «Լոս Բլանկոներին»։ Պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 19-ին Մադրիդում։

Նիկոն վնասվածք ստացավ «Լեյթոն Օրիենտի» դեմ իր նորամուտի ժամանակ և փոխարինվեց ընդամենը 22 րոպե անց:

«Նիկոն պատրաստ կլինի՞ «Ռեալի» դեմ խաղին։ Հուսով եմ, որ այդպես է: Նա ուժեղ հարված է ստացել։ Մեզ մի քանի օր է մնացել, կտեսնենք»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը։