«Սևիլիայի» մարզիչ Գարսիա Պիմիենտան կարծում է, որ «Բարսելոնայի» դեմ խաղում 11 մետրանոց պետք է նշանակվեր կատալոնացիների դարպասին, որը չի նշանակվել:
Անդալուսցիները Լա Լիգայում սեփական հարկի տակ 1։4 հաշվով պարտվեցին «Բարսելոնային»։
«Մենք հիանալի անցկացրինք առաջին խաղակեսը: Նրանք գիտեին ոչ միայն դիմանալ, այլեւ հակագրոհել։ Ափսոս, որ չօգտվեցինք երկու հնարավորությունից։ Ցավալի է, որ նրանք վաղաժամ գոլ խփեցին երկրորդ խաղակեսում՝ առաջ անցնելով 2-1 հաշվով:
Սոուի նկատմամբ հստակ 11 մետրանոց կար, իմ կարծիքով: Եվ երբ հաշիվը դարձավ 1:3, ամեն ինչ ավարտվեց»,- ասել է «Սևիլիայի» մարզիչը: