Լոնդոնի «Չելսին» ցանկանում է ձեռք բերել «Բորնմութի» ֆուտբոլիստ Անտուան Սեմենյոյին: Ընթացիկ մրցաշրջանում գանացուն արդեն կապում են մեծ ակումբների հետ։
Լուրերի համաձայն, նրանով հետաքրքրված էին «Արսենալը» և «Թոթենհեմը»: Fichajes-ի տեղեկությունների համաձայն, 25-ամյա խաղացողն այժմ հայտնվել է լոնդոնյան մեկ այլ ակումբի՝ «Չելսիի» ռադարի վրա:
«Կապտանռնագույնները» պատրաստ են ավելի քան 40 միլիոն ֆունտ ստերլինգ առաջարկել աստղի համար (գրեթե 50 միլիոն եվրո):
Անտուան Սեմենյոն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 26 խաղում դարձել է 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Վինգերը, ով կարող է խաղալ երկու եզրերում, Transfermarkt-ը գնահատում է 28 միլիոն եվրո: