Միրոն Մուսլիչը՝ «Լիվերպուլի» նկատմամբ տարած հաղթանակի մասին

«Պլիմուտի» գլխավոր մարզիչ Միրոն Մուսլիչը խոսել է Անգլիայի գավաթի 2024/2025 մրցաշրջանի 1/16 եզրափակչում «Լիվերպուլի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (1:0)։

«Խոսքեր չունեմ, չնայած ինձ սովորաբար ասում են, որ ես մեծախոս եմ։ Տղաներն այսօր ֆանտաստիկ հանդես եկան։ Սա այն խաղն է, որը մենք սիրում ենք, և երբեմն մարզիչները բաց են թողնում այդ պահերը: Ես նույնպես ուզում եմ վայելել։

Կախարդական օր էր մեզ համար։ Հանդերձարանում ես խաղացողներին ասացի, որ վայելեն պահը։ Մենք այժմ «Պլիմուտի» պատմության մի մասն ենք»,- Մուսլիչի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։