Շաբաթ երեկոյան Մադրիդի «Ռեալն» ու «Ատլետիկոն» ոչ-ոքի խաղացին 1:1 հաշվով։ Խուլիան Ալվարեսի 11 մետրանոցից խփաց գոլին պատասխանեց Կիլիան Մբապեն՝ հավասարեցնելով խաղի հաշիվը։
Խաղից հետո Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն չքննադատեց մրցավարին և VAR-ին, թեև ակումբի ղեկավարությունը դժգոհ էր Սեզար Սոտո Գրադոյի որոշումներից մեկից։
Խոսքը այն դրվագի մասին է, երբ Դանի Սեբալյոսը դեղին քարտ ստացավ Պաբլո Բարիոսի հանդեպ շատ կոպիտ խախտման համար։ VAR-ը չի միջամտել իրավիճակին.։ «Ատլետիկոյում» կարծում են, որ Սեբալյոսն արժանի էր հեռացման, գրում է AS-ը։
«Ռեալը» և «Ատլետիկոն» զբաղեցնում են Լա լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին երկու հորիզոնականները՝ համապատասխանաբար 50 և 49 միավորով։