«Բարսելոնան» մերժել է «Մանչեսթեր Յունայթեդին» և «Ասթոն Վիլային»

Կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Ինչպես իր էջերում հայտնում է իսպանական Sport պարբերականը, «Մանչեսթեր Յունայթեդը» և «Ասթոն Վիլան» պատրաստ էին Լոպեսի համար վճարել 70 միլիոն եվրո։

Սակայն 21-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է տրանսֆերից։ Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն անցյալ տարի հետաքրքրված էր Լոպեսով, սակայն այն ժամանակ նույնպես մերժում էր ստացել։

Ֆուտբոլիստը ցանկանում է շարունակել ելույթները «Բարսելոնայում»: 2024/2025 մրցաշրջանում Ֆերմին Լոպեսը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով չորս գոլի և հինգ գոլային փոխանցման հեղինակ։