Կառլո Անչելոտտին արձագանքել է Դիեգո Սիմեոնեի խոսքերին, ով «Բարսելոնային» անվանել է Լա Լիգայի լավագույն թիմ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին պատասխանել է «Ատլետիկոյի» մարզիչ Դիեգո Սիմեոնեի խոսքերին, ով «Բարսելոնան» անվանել է այս մրցաշրջանի լավագույն թիմ։ Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի խաղում Մադրիդի «Ռեալը» ոչ-ոքի խաղաց «Ատլետիկոյի» հետ՝ 1։1։

«Յուրաքանչյուրն ունի իր կարծիքը։ Մինչև վերջ մրցունակ առաջնություն է լինելու, և մենք ուրախ ենք, չնայած մեր առջև ծառացած դժվարություններին», – Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Infobae-ն։

Մադրիդի «Ռեալը» 50 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Ատլետիկոն» 49 միավորով երկրորդ տեղում է։ «Բարսելոնան» 45 միավորով երրորդն է։