«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի «Ռեալի» հետ խաղից հետո (1:1) անվանել է «Բարսելոնային» այս մրցաշրջանի լավագույն թիմը։
«Մենք շատ լավ վիճակում ենք։ «Բարսելոնան» լավագույն թիմն է, նրանք շատ լավ են խաղում, և եթե կարողանան հաղթել «Սևիլիային», ապա աղյուսակն էլ ավելի կսեղմվի։ Լրագրողների համար հետաքրքիր կլինի, դուք խոսելու բան կունենաք»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։
Մադրիդի «Ռեալը» 50 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Ատլետիկոն» 49 միավորով երկրորդ տեղում է։ «Բարսելոնան» 45 միավորով երրորդն է։