Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է «Լոս բլանկոսների» լավագույն ֆուտբոլիստների մասին «Ատլետիկոյի» հետ Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի մադրիդյան դերբիում, որն ավարտվել է 1։1 հաշվով։
«Սեբալյոսը, ինչպես միշտ, իրեն դրսևորեց բարձր մակարդակով։ Մեր կենտրոնական պաշտպաններ Չուամենին և Ասենսիոն նույնպես տպավորեցին ինձ և լավ խաղացին։
Այժմ մենք պետք է գնահատենք, թե ինչպես կարող է թիմը վերականգնվել երեքշաբթի օրվա հանդիպումից առաջ»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Մադրիդի «Ռեալը» ընթացիկ մրցաշրջանի 23 խաղից հետո 50 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ Նույնքան հանդիպումներից հետո «Ատլետիկոն» 49 միավորով երկրորդ տեղում է: