Կառլո Անչելոտտին անձնական հակառեկորդ է սահմանել Մադրիդի «Ռեալի» ղեկին Լա Լիգայում

Մադրիդի «Ռեալն» իտալացի մարզիչ Կառլո Անչելոտտիի պաշտոնավարման սկզբից ի վեր Իսպանիայի առաջնության 23 տուրից հետո միավորների առումով վատագույն մրցաշրջանն է անցկացնում։ Այս մասին հայտնում է Opta Sport-ը։

Այս պահին «սերուցքայիններն» ունեն 50 միավոր։ Անչելոտտիի գլխավորությամբ վեց մրցաշրջանների ընթացքում «Ռեալը» երբեք ավելի քիչ միավորներ չի ունեցել:

Անչելոտտիի գլխավորությամբ լավագույն արդյունքը (58 միավոր) 23 խաղից հետո գրանցվել է 2023/2024 մրցաշրջանում։

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի խաղում մադրիդյան դերբիի շրջանակներում «սերուցքայինները» սեփական դաշտում 1:1 հաշվով ոչ-ոքի խաղացին «Ատլետիկոյի» հետ։ Լա լիգայի հաջորդ տուրում «Ռեալը» արտագնա խաղում կմրցի «Օսասունայի» հետ։