«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է ավարտել ֆուտբոլային կարիերան։ Այս մասին հայտնում է Daily Mirror-ը։
32-ամյա դանիացու պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է այս ամառ։ Սպասվում է, որ պայմանագիրը չի երկարաձգվի, քանի որ Էրիկսենը արդեն կայացրել է կարիերան ավարտելու որոշումը։
Կիսապաշտպանը «կարմիր սատանաների» կազմում հանդես է գալիս 2022 թվականից։ Այս մրցաշրջանում դանիացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով չորս գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։