Խվիչա Կվարացխելիան մեկնաբանել է ՊՍԺ-ի կազմում իր դեբյուտային գոլը

ՊՍԺ-ի վինգեր Խվիչա Կվարացխելիան մեկնաբանել է փարիզյան ակումբում իր դեբյուտային գոլը։

Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրի կենտրոնական խաղում վրացին գրավեց «Մոնակոյի» դարպասը (4։1)։

«Հիանալի զգացողություն է այս մարզադաշտում գոլ խփելը։ Ցանկանում էի որքան հնարավոր է շուտ խփել իմ դեբյուտային գոլը։ Ես կշարունակեմ քրտնաջան աշխատել՝ թիմին օգնելու համար։ Այստեղ ինձ լավ են վերաբերվում, ինձ ամեն ինչ դուր է գալիս»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։

23-ամյա եզրային հարձակվողը փարիզյան գրանդ է տեղափոխվել այս ձմռանը՝ «Նապոլիից»։ Գործարքը կազմել է 70 մլն եվրո։ Կվարացխելիան ՊՍԺ-ի հետ երկարաժամկետ պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականի հունիսի վերջը։