«Բարսելոնան» որոշում է կայացրել Վոյցեխ Շչեսնիի վերաբերյալ

«Բարսելոնան» պատրաստ է շարունակել համագործակցությունը 34-ամյա դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի հետ։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ լեհ ֆուտբոլիստի հետ աշխատանքային պայմանագիրը երկարաձգելու մասին վերջնական որոշումը կկայացվի ընթացիկ մրցաշրջանի ավարտին։

Հիշեցնենք, որ Շչեսնին միացել է «Բարսելոնային» անցած հոկտեմբերին։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է ութ հանդիպում՝ չորս անգամ անառիկ պահելով իր դարպասը։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։