«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է թիմի արգենտինացի վինգեր Ալեխանդրո Գառնաչոյի մասին։
«Մեզ պետք են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսին Ալեխանդրո Գառնաչոն է։ Նա շատ կարևոր է մեզ համար, նա ևս մեկ անգամ փոխեց խաղը», – Ամորիմի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այս մրցաշրջանում 20-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Նապոլին» բուռն հետաքրքրություն էր ցուցաբերում Գառնաչոյի նկատմամբ, սակայն իտալացիները չկարողացան համաձայնության գալ ֆուտբոլիստի հետ։