«Լիդս Յունայթեդը» դիտարկում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերը գնելու տարբերակը։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։
Աղբյուրի համաձայն՝ ակումբի ղեկավարությունը դիտարկում է 24-ամյա Էդուարդ Սպերցյանի տրանսֆերը, եթե Չեմպիոնշիփի թիմին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հաջողվի հասնել Պրեմիեր Լիգա։
Սպերցյանի տրանսֆերի շուրջ անգլիական ակումբը պատրաստվում է բանակցություններ վարել, դա հաստատել է «Լիդսի» նախկին դարպասապահ Փոլ Ռոբինսոնը։
Այս մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 25 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։