Ա Սերիայի 24-րդ տուրի «Էմպոլի» – «Միլան» հանդիպումն ավարտվեց 0։2 հաշվով, Սերժիո Կոնսեյսաոյի սաների հաղթանակով։
Առաջին խաղակեսում խաղի հաիվը չբացվեց, իսկ երկրորդ կեսում խաղը լի էր իրադարձություններով։
55-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց Ֆիկայո Տոմորին, իսկ 65-րդ րոպեին Լուկա Մարիանուչին ևս հեռացվեց խաղադաշտից և երկու թիմերն էլ մնացին 10 հոգով։
68-րդ րոպեին խաղի հաշիվը Քրիստիան Պուլիշիչի փոխանցումից հետո բացեց Ռաֆայել Լեաուն, իսկ 76-րդ րոպեին Պուլիշիչը օգնեց այս անգամ Սանտիագո Խիմենեսին գրավել մրցակցի դարպասը։
Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝
Standings provided by Sofascore