«Բարսելոնայի» երեք ֆուտբոլիստներ դեմ են եղել Մարկուս Ռեշֆորդի՝ «Բարսելոնա» հնարավոր տեղափոխությանը

Հայտնի է դարձել, որ «Բարսելոնայի» երեք ֆուտբոլիստներ դեմ են արտահայտվել հարձակվող Մարկուս Ռեշֆորդին իրենց շարքերը հրավիրելուն։ El Nacional-ը պնդում է, որ կիսապաշտպաններ Գավին, Պեդրին և Ֆերմին Լոպեսը չեն պաշտպանել Ռեշֆորդի պայմանագիրը, ով այդ ժամանակ խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդում»:

Ընդգծվում է, որ այս բոլոր ֆուտբոլիստներն ակումբին խորհուրդ են տվելչկապնվել անգլիացու հետ։ Հիշեցնենք, որ Ռեշֆորդը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվել է «Ասթոն Վիլա»: Նշվում է, որ եզրային հարձակվողն ամառվանից հետո չի պատրաստվում մնալ Բիրմինգհեմում և ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»: