«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան կիսվել է Հանս-Դիտեր Ֆլիկի հետ ունեցած հեռախոսազանգի պատմությունով:
«Երբ հայտարարվեց Ֆլիկի՝ «Բարսելոնայում» նշանակվելու մասին, նա զանգահարեց ինձ և ասաց, որ ես այն խաղացողներից եմ, որոնց վրա հույս է դնում: Միևնույն ժամանակ, նա նույնիսկ չէր ճանաչում ինձ և չէր տեսել իմ մարզումները։ Սա շատ կարևոր դեր խաղաց իմ՝ մնալու որոշման մեջ»,- Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
28-ամյա բրազիլացին «Բարսելոնայում» հանդես է գալիս 2022 թվականից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 34 հանդիպման, դարձել 23 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։ Ռաֆինյայի գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։