Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Իսպանիայի մրցավարության աշխատանքը

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Իսպանիայի մրցավարությանը ախատանքը։ Ավելի վաղ Մադրիդի «Ռեալը» դժգոհել էր մրցավարներից։

«Երբեմն հաճելի կլիներ խոսել դատավորների հետ, բայց նրանք որոշումներ են կայացնում, որոնք հնարավոր չէ փոխել: Սա կարող է լավ տարբերակ լինել, բայց մրցավարների գործը շատ դժվար է։

Եթե ​​նրանք ցանկանում են ինչ-որ բան փոխել, մենք բաց կլինենք»,- ասել է Ֆլիկը մամուլի ասուլիսի ժամանակ։

«Բարսելոնան» այժմ պատրաստվում է Լա Լիգայի «Սևիլիայի» դեմ արտագնա հանդիպմանը: Թիմերը կխաղան կիրակի օրը՝ փետրվարի 9-ին։