Կարևոր տեղեկություն Մարկ-Անդրե տեր Շտեգենի առողջական վիճակի մասին

Աշնանը «Բարսելոնայի» հիմնական դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը ծնկի լուրջ վնասվածք է ստացել՝ կտրելով ծնկի խաչաձև կապանները։ Գերմանացի ֆուտբոլիստն արդեն սկսել է մարզվել, ինչի մասին հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը։

«Սա հատուկ տեղեկություն է, որը մենք քննարկել ենք բժիշկների հետ: Նա սկսեց մարզվել, սա առաջին քայլն է։ Նրա վիճակը զգալիորեն բարելավվել է, եւ մենք ուրախ ենք դրա համար։ Ամեն ինչ լավ է ընթանում»,- ասել է տեր Շտեգենը մամուլի ասուլիսում։