Սամի Խեդիրան ընտրություն է կատարել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի միջև

Կիսապաշտպան Սամի Խեդիրան ընտրություն է կատարել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի միջև։

«Իմ տեսանկյունից լավագույնը Կրիշտիանուն է։ Դա անհարգալից վերաբերմունք չէ Մեսսիի նկատմամբ, քանի որ այն, ինչին նա հասել և շարունակում է անել, հատկապես ԱՄՆ-ում, ուղղակի զարմանալի է:

Բայց ես ճանաչում եմ Կրիշտիանուին, ես նրա հետ խաղացել եմ յոթ տարի Մադրիդում և Թուրինում: Ես անձնապես լավ եմ ճանաչում նրան, ուստի ես 100 տոկոսով Ռոնալդոյին կընտրեմ»,- ասել է Մադրիդի «Ռեալի», «Յուվենտուսի» և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Խեդիրան: