Ուրբաթ երեկոյան «Բավարիան» «Վերդերի» դեմ խաղում Հարի Քեյնը դուբլի հեղինակ դարձավ։ Իր երկու գոլերն էլ Քեյնը խփեց 11 մետրանոցից։
Ըստ Besoccer-ի՝ անգլիացին կրկնել է Բունդեսլիգայի ռեկորդ՝ մեկ մրցաշրջանում 11 մետրանոցներով գոլերի քանակով:
Գերմանիայի այս առաջնությունում Քեյնը 11 մետրանոցից խփել է ինը գնդակ։ Հարիին պետք է ևս մեկ 11 մետրանոց դիպուկ իրացնել Բունդեսլիգայում՝ նոր ռեկորդ սահմանելու համար: