Միխայիլ Մուդրիկը կարող է որակազրկվել անկախ դոպինգ թեստի պատասխանից

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) կարող է պատժել «Չելսիի» վինգեր Միխայիլ Մուդրիկին, եթե նույնիսկ նրա «B» նմուշը բացասական լինի։ Այս մասին հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը սոցցանցի իր էջում։

Եթե ​​երկրորդ դոպինգ թեստը բացասական լինի, Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան ինքնուրույն որոշում կկայացնի։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, եթե «B» նմուշը դրական է, ապա ուկրաինացուն սպառնում է մինչև չորս տարով ֆուտբոլային արգելք։

Ընթացիկ մրցաշրջանում Մուդրիկը ակումբային մակարդակով անցկացրած 15 խաղում դարձել է երեք գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։