«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոստովանել է, որ Անգլիայի գավաթի «Լեսթերի» դեմ խաղում իր թիմի հաղթական գոլը խփվել է խաղից դուրս դիրքից։
«Այո, եթե խաղում VAR լիներ, գոլը չէր լինի։ VAR-ի առկայությունը կարևոր է, դա խաղն արդար է դարձնում։ Դժվար է այսպես պարտվել, երբ որոշիչ գոլը խփվում է խաղից դուրս դիրքից։ Բայց մենք մի փոքր բախտի էինք արժանի»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Անգլիայի Գավաթի 1/8-րդ եզրափակչի տնային խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց 2։1 հաշվով։ Երկրորդ խաղակեսի վերջում Հարի Մագուայրը գոլի հեղինակ դարձավ խաղից դուրս վիճակից։
GOAL | Manchester United 2-1 Leicester | Harry Maguire
HARRY MAGUIRE WINS IT IN THE 93RD MINUTE FOR MANCHESTER UNITED !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!pic.twitter.com/3khlOfHL75
— Tekkers Foot (@tekkersfoot) February 7, 2025