Պեպ Գվարդիոլա. «Նույնիսկ 180 միլիոն ֆունտ ծախսելուց հետո մենք կորուստներով զիջում ենք այդ թիմերին»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է այն հարցին, թե արդյոք «Քաղաքայինները» կարող էին 180 միլիոն ֆունտ (215 միլիոն եվրո) ծախսել այս ձմռանը տրանսֆերների վրա՝ իմանալով, որ իրենց կարող են արգելել ապագա տրանսֆերներ կատարել։

«Դա պատկերացնելու համար նշենք, որ վերջին հինգ տարիների ընթացքում «Մանչեսթեր Սիթին» եղել է Պրեմիեր Լիգայի ամենախոշոր ակումբների զուտ ծախսերի վերջին հորիզոնականը։ Նույնիսկ այս տրանսֆերային պատուհանից հետո մենք դեռ հետ ենք մնում «Չելսիից», «Մանչեսթեր Յունայթեդից», «Արսենալից», «Թոթենհեմից» և նույնիսկ «Լիվերպուլից»»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում City Xtra-ն X սոցիալական ցանցում։

Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգան նախկինում մեղադրել էր մանկունիացիներին 2009/2010 մրցաշրջանից մինչև 2017/2018 մրցաշրջանից ավելի քան 115 ֆինանսական կանոններ խախտելու մեջ։