«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է կիսապաշտպան Ռոդրիի մասին, ով վնասվածքի պատճառով բաց է թողել մրցաշրջանի մնացած հատվածը։
«Ես կցանկանայի հասնել Չեմպիոնների Լիգայի վերջին փուլերին, և նա կարող էր օգնել, բայց ես ոչ մի վայրկյան ճնշում չեմ գործադրի դրա վրա։ Իմ կարծիքով Ռոդրին կխաղա հաջորդ մրցաշրջանում։ Միգուցե նա ավելի շուտ վերադառնա, և դա լավ կլինի»,- ասել է Գվարդիոլան մամուլի ասուլիսի ժամանակ։
Ռոդրին վնասվածք է ստացել սեպտեմբերի 22-ին Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրի՝ «Արսենալի» դեմ խաղում (2։2)։ 28-ամյա հենակետային կիսապաշտպանն առաջին խաղակեսում վնասել է ծունկը։ Հաղորդվում է, որ Ռոդրին աջ ծնկի առաջի խաչաձև կապանների պատռվածք է ստացել։