Արնե Սլոտ․ «Հուսով եմ, որ կարող եմ երկար աշխատել նրա հետ»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը հույս ունի, որ թիմի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ։

«Իմ մեկնաբանությունը շատ պարզ է։ Հուսով եմ, որ կարող եմ երկար աշխատել նրա հետ»,- Սլոտի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։

Հիշեցնենք, որ Վան Դեյկի հետ մեկտեղ ընթացիկ մրցաշրջանի ավարտին կլրանան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի և Մոհամեդ Սալահի պայմանագրերը։

Վան Դեյկն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։