Պեդրին նշել է, թե որն է իր հավաքածուի ամենաթանկ մարզաշապիկը

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին նշել է իր հավաքածուի ամենաթանկ մարզաշապիկը։ Նա առանձնացրել է Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի մարզաշապիկը։

«Դա Մոդրիչի մարզաշապիկն է։ Լուկան նվաճեց «Ոսկե գնդակը», ինչին ոչ բոլորը կարող են հասնել իրենց կարիերայում»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Barca One-ը։

Հիշեցնենք, որ Պեդրին «Բարսելոնայում» հանդես է գալիս 2019 թվականի սեպտեմբերից։ Կողմերի միջև աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է 2030 թվականի հունիսի վերջին։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո։