Պեպ Գվարդիոլա․ «Այնպես չէ, որ ես չեմ սիրում նրան կամ չեմ վստահում»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է կիսապաշտպան Ջեկ Գրիլիշի խաղաժամանակի պակասի մասին։

«Շատ եմ ցավում, որ նա չի ստանում այն ​​խաղաժամանակը, որին, հավանաբար, արժանի է։ Բայց այս մրցաշրջանում Դոկուի կամ Սավինյոյի ներդրումը հսկայական է եղել։ Սա է միակ պատճառը։ Այնպես չէ, որ ես չեմ սիրում Ջեկին կամ չեմ վստահում նրան»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է BBC-ն։

Ջեկ Գրիլիշը ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։